11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Եկա ու մնացի Հայաստանում. ռումինացի նկարչուհին ցուցահանդես է բացել Երևանում (ֆոտո)

Ազգությամբ ռումինացի նկարչուհի Եկատերինա Վալյանուն, արդեն 4 տարի է, որ Հայաստանում է ապրում: Այստեղ է եկել միջմշակութային սիմպոզիումի մասնակցելու համար, և այնպես է սիրել երկիրը, որ որոշել է մնալ ու ապրել:

Մարտի 8-ին նկարչուհու ցուցահանդեսն է բացվել: Այն նվիրված է ռումինացի պոետ Միխայ Յեմինեսկիին, ով շատ է գրել կնոջ, սիրո, բնության մասին, այդ պատճառով էլ հենց մարտի 8-ին է բացվել ցուցահանդեսը:

Ցուցադրված է եղել  28 նկար, որտեղ պատկերված են տարբեր բնապատկերներ, ռումինական ու հայկական բնության ընդհանրությունները, Արարատ լեռը: Որպես մուսա նա նշեց իր զգացմունքային դաշտը, ինչպես նաև հայաստանյան կյանքը:

 

Henaran.am-ի հետ զրույցում տիկին Վալյանունն ասաց, որ ներկա են եղել Ռումինիայի դեսպանը ՀՀ-ում, աստղեր հայկական շոու բիզնեսից և այլք:

«Հյուրերս ներկայացրին իրենց տեսակետները, որ ինձ շատ հետաքրքիր էր: Զգացողություններս, չգիտեմ, խառն էին: Երկար էի սպասում այս ցուցահանդեսին, և ասեմ նաև, որ միգուցե այլ վայրում էլ բացվի»,-պատմեց նկարչուհին:  unnamed (11) unnamed (10) unnamed (9) unnamed (8) unnamed (3)unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed (2) unnamed (1)

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ