«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը ընդունելություն է հայտարարում
« ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ » ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Այսօր, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի օրը, Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտարարում է Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի երկրորդ հոսքի ընդունելություն։
Ուսումնառության տևողությունն է 4 ամիս ։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երեւան, ՄելիքԱդամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչեւ 21.00։
Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները.
Տարիքը՝ 20-ից 40 տարեկան
Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ)
Դպրոց կարող են դիմել նշված չափանիշներին համապատասխանող բոլոր անձինք՝ անկախ կուսակցական պատկանելությունից։
Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի դիմումների փաթեթի ուսումնասիրության և հարցազրույցի հիման վրա։
Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Դիմումի փաթեթը ներառում է.
Դիմում-հայտ (լրացնելու համար խնդրում ենք անցնել հետեւյալ հղումով՝ https://goo.gl/forms/LhHjs1gmPH6LjiZD2 )
ինքնակենսագրություն
անձնագրի էլեկտրոնային պատճեն
կրթությունը հավաստող վկայականի էլեկտրոնային պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք բուհից)
օտար լեզուների իմացությունը հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)
կրթական կամ հասարակական-քաղաքական այլ ձեռքբերումները հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)
Անհրաժեշտ փաստաղթերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Թերի դիմում հայտերը ընդունելության հանձնաժողովի կողմից ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԵԼՈՒ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 15-ը։
Դասընթացն հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր` առարկայական ներդիրով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 54 50 79 հեռախոսահամարով:
« ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ » ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ