14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Բոլոր ձայնագրությունները խնդրել ենք պարոն Իոաննիսյանից». Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ-ն  ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ-ի  համակարգող Դանիել Իոաննիսյանի կողմից հրապարակած ձայնագրությունները: Հիշեցնենք՝ այդ ձայնագրություններից պարզ է դառնում՝  մի շարք մանկապարտեզների ու դպրոցների տնօրեններ  փորձել են մարդկանց ընտրությունների նախաշեմին  ուղղորդել:
«Բոլոր ձայնագրությունները խնդրել ենք պարոն Իոաննիսյանից, վերցրել ենք, հիմա ընթանում են ուսումնասիրություններ: Այդ ամբողջը պետք է լսել, յուրաքանչյուրն իրենց ներկայացնում է մեկ ինքնուրույն փաստական հանգամանք: Կլսենք, արդյունքում մեր դիրքորոշումների վերաբերյալ կիրազեկենք ձեզ»,-  անդրադառնալով վերը նշված թեմային՝ նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Անդրադառնալով  «ԵԼՔ» դաշինքի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դիմումին, որով նա  պահանջում էր պատգամավորի թեկնածու Առաքել Մովսիսյանի գրանցումն անվավեր ճանաչել, Մուկուչյանը նշեց. «Կքննարկենք, որոշումը կլինի՝ կիմանաք»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ