Ինչ է, ձեզ ընտրեմ կոռուպցիան վերանալո՞ւ է. քաղաքացին` պատգամավորի թեկնածուին
«Որպեսզի ՀՀ-ում քաղաքացին դառնա անկախ և հաստատի իշխանություն ձևավորվելու սեփական իրավունքը, հարկավոր է, որ նա մտածի, որ անկախ է փողից, վախից, արհեստական հեղինակություններից»,-այսօր Արաբկիր համայնքում նախընտրական քարոզչական երթի ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավորի ռեյտինգային թեկնածու Հայկ Կոնջորյանը:
կարդաց իր կողմից հռչակած «Անկախ քաղաքացու մանիֆեստը» և հայտարարեց, թե ուժեղ պետության հիմքն անկախ քաղաքացին է, որը տալիս է իշխանություն և կարող է զրկել իշխանությունից:
«Ինչ է, ձեզ ընտրեմ կոռուպցիան վերանալո՞ւ է, բոլորն էլ իրենց մասին են մտածում էլի: Դե բոլորդ կուսակցությունները միացրեք մի կուսակցություն ստեղծեք, ասեք՝ ժողովուրդ էս ա»,-դժգոհեց մի տարեց մարդ:
Հայկ Կոնջորյանը նշեց, թե այդ դեպքում կդառնա Սովետ և կոչ արեց երիտասարդներին շանս տալ և իրենք կապացուցեն, որ այս երկրում փոփոխություն հնարավոր է: