17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Սեր և հավատ թողեց. ընկերները պատմում են /տեսանյութ/

Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել ՀՀ վարպապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, կուսակցական ընկերներ, հարազատներ՝ հարգանքի տուրք մատուցելու անվանի գործչի հիշատակին:

Անդրանիկ Մարգարյանի ընկերներից Գառնիկ Բադալյանը լրագրողների հետ զրույցում խոսելով ընկերոջ մասին` ասաց, որ նրա հետ ընկերություն է արել 1967 թվականից։

https://www.youtube.com/watch?v=_Q22jYxWyYI&feature=youtu.be

«Եղել եմ Ազգային միացյալ կուսակցության անդամ, Անդրանիկ Մարգարյանը եղել է անմիջապես մեր խմբի ղեկավարը։ Նա միշտ կհիշվի որպես մեր ազգին անմնացորդ նվիրված պետական գործիչ։ Ընկերության մեջ եղել է առաջնորդը։ Վարակում էր մեզ իր հայրենասիրությամբ։ Դեռևս դպրոցում եղել է ակտիվ, մասնակցում էր շարժումներին: Երեխաներին կոպիտ էր սիրում, բայց երեխաները ամենաշատը նրան էին սիրում»,-պատմեց Բադալյանը:

Աժ պատգամավոր, ՀՀԿ-ական  Վազգեն Կարախանյանն էլ նկատեց.«Հասարակության մեջ թողեց սեր, հարգանք առ հարազատ ժողովուրդ, և ամենակարևորը՝ հավատով լեցուն վաղվա օր»։

Մանրամասները՝ տեսանյութերում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ