18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ահաբեկչությունը որտեղ ասես կարող է հայտնվել․ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Мир հեռուտաընկերությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը «Мир» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Նախագահն ասել է, որ ահաբեկչությունն այնպիսի չարիք է, որը կարող է հայտնվել որտեղ ասես։

«Այդ պատճառով պետք է միշտ զգոն լինել։ Միշտ պետք է միջոցներ ձեռնարկել։ Ես հիանալի հասկանում եմ, որ թե Լոնդոնում, թե Փարիզում շատ միջոցներ են ծախսվում անվտանգության վրա, սակայն սա այնպիսի հանցագործություն է, որի ի կատար ածումն անհնար է կանխագուշակել։

Մի բան է, երբ տեսանելի թշնամի ունես։ Այլ բան է, երբ փախստականների անվան տակ Եվրոպա կարող են ներթափանցել մարդիկ, որոնց նպատակը լրիվ այլ է։ Դրա դեմ պայքարելը շատ դժվար է»,- ասել է ՀՀ նախագահը։

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ