12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Կարեն Կարապետյանը մեր վերջին շանսն է. նախարարը մեջբերեց Ռ. Վարդանյանին

«Իրենք հերթին են սպասում Գորգարվերստի, ռազմարվեստի թանագարնը և շատ այլ ծրագրեր»,-այսօր Երևանի Շենգավիթ վարչական համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար, ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Ամիրյանը:

Նա հավելեց, որ մի շարք ծրագրեր այս մի քանի ամսվա ընթացքում արդեն ի կատար են ածվել:

Ըստ նրա` Հայաստանը պետք է ստեղծի հավելյալ արժեք, որպեսզի կարողանանք աշխարհով մեկ հռչակել մեր արժեքները: «Այսօր ունենք Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյան, ով եկել է իր հստակ ծրագրերով, և չգնալ այդ ծրագրերի հետևից, մեր զավակներին հզոր հայրենիք պարգևելու ծրագրերից զրկել, անթույլատրելի կլինի»,-ասաց Արմեն Ամիրյանը:

Վերջինս մեջբերեց հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի խոսքըերը. «Կարեն Կարապետյանը մեր վերջին շանսն է»: Նա խորհուրդ տվեց քաղաքացիներին, որ երբ կկանգնեն քվեախցիկի առջև ու ծանրութեթև կանեն իրենց ընտրությունը, հիշեն, թե ինչի համար են քվեարկում, ինչ ծրագրի, և որ ամենակարևորն է, որ իրատեսական ծրագրի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ