17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զգույշ խոսեք կալանավորների մասին. Հրայր Թովմասյան

“Պաշտոնյաները կգան ու կգնան, բայց ոլորտում ծագած խնդիրները պետք է լուծվեն: Բայց ես կողմնակից չեմ հրատապ, արագ լուծելուն: Դրանք տարիների հարցեր են”,-Ազգային ժողովում մեկնարկած քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խորհրդարանական  լսումների ժամանակ ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա բոլոր հավաքվածներին խորհուրդ տվեց կալանավայրերում գտնվողների մասին խոսելուց զգույշ լինել:

Ըստ նախարարի, եթե մի կողմում սխալ գործած մարդիկ են, մյուս կողմից որբ մնացած երեխաներ, հարազատներ, եւ վերջապես հայտնի գործիչների հարազատներ:

Խնդիրներ լուծելու համար ֆինանսներ են պետք, պետբյուջեի հատկացումներ, սակայն Թովմասյանը կառավարության այն անդամը չէ, որ Պաշտապանության նախարարության թերֆինանսավորման պարագայում լրացուցիչ գումարներ պահանջի:

Նախարարի խոսքով, քրեակատարողական մի քանի հաստատություններ նորոգվել են, իսկ մեկի  շինարարությունը` Արմավիրում սկսվել է եւ ճգնաժամի պատճառով դադարեցվել : Միայն անցած տարի սկսվեց մաս-մաս ֆինանսավարումը: Սա լինելու է առաջին քրեակատարողական հաստատությունը, որը համապատասխանելու է միջազգային չափանիշներին:

Գերծանարաբեռնվածությունը եւս մնում է օրակարգում, բայց սա մեկ-երկու ՔԿՀ-ում են: Թերծանրաբեռնված են Աբովյանի անչափահասների եւ կանանց կալանավայրերը, ինչպես նաեւ դատապարտյալների հիվանդանոցը: Կալանավորների զբաղվածության խնդիրը լուծելու դեպքում տասնյակ հարցեր ինքնըստինքյան կլուծվեն: 307 դատապարտյալ այս տարի աշխատում է: Անցած տարի այդ թիվը  178 էր:

Խոսելով կադրերի մասին` նախարարը մասնավորապես ասաց, որ պետք է տարբերել ոստիկաններին եւ քրեակատարողական հաստատություններում ծառայողներին: Հայաստանում չկան այնպիսի տեղեր, որ նման աշխատակիցներ` կալանավայրի բժիշկ, հոգեբան պատրաստվեն:

Խնդիր է նաեւ վաղաժամկետ-պայմանական ազատումը: Սա կալանավայրերում քննարկման հարց է դարձել, բոլորը ուզում են ազատվել, ու սա որոշում է տվյալ հաստատության ղեկավարությունը: Սակայն կառավարությունը մինչեւ տարեվերջ պետք  է համապատասխան որոշում կայացնի, որով վերացնելու է կամայականությունները:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ