06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Իմ սպիտակ կյանքը թողել եմ, եկել եմ մտել ծանրության տակ»

Այսօր՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշեց՝  հատկապես կառավարման ոլորտում աշխատանքի ընդունելից մարդու մասնագիտական որաշներին հարկավոր է  ուշադրություն դարձնել: Այստեղ չպիտի գործի ծանոթ-բարեկամով աշխատանքի անցնելու ավանդական ճանապարհը:

«Պիտի նայել, թե ինչքան արդյունավետ է նա, ինչքան ջերմ է եղել մարդկանց հետ, եթե քեզ հարցով դիմում են, կարաս թեկուզ հարցը չլուծես, բայց պիտի ջերմ լինես: Կյանքն աստիճան ա, ոչ մեկն իր տեղում չի մնալու, մեկը բարձրանում ա, մեկը իջնում ա, մեկը կանգնում ա»,- ասաց Ծառուկյանը:

Ծառուկյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ինքը պաշտոնի, համբավի կարիք չունի, պարզապես ցանկանում է ժողովրդի կողքին լինել:

«Որտեղ մտնում եմ, ասում են՝ Ծառուկյան ջան փրկի, Ծառուկյան ջան փրկի: Իմ սպիտակ կյանքը թողել եմ, եկել եմ մտել ծանրության տակ: Աշխարհով մեկ ճանաչում ունեմ ես, հարգանք, վերաբերմունք ունեմ: Պարոն Ծառուկյանը հայ այզգի պատիվն էնքան բարձր ա պահել, որ միշտ դրոշ ա բարձրացել, հիմն ա հնչել: Մարդ կա, բացի մեծ- մեծ խոսալուց ի՞նչ ա արել, որ քաղաքականությունից խոսում ա, 5 հատ միջազգային հանդիպում կազմակերպե՞լ ա: Պիտի գան, մի հատ տներով մտնեն. մարդիկ ցուրտ տեղն են ապրում, գազ չեն վառում, լույս չեն վառում, մարդիկ 6 ամիս միս չեն օգտագործում, բայց մարդիկ 21-րդ դարում են ապրում չէ՞»,- ընդգծեց Ծառուկյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ