27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փոշիացրեց ու զրոյացրեց ամբողջ քաղաքական դաշտն ու ինտելեկտը. Կ. Անդրեասյան

 Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հեռացել է Համախմբում կուսակցությունից: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ մամուլում հայտնված լուրերը, թե ինքը մեկնելու է արտերկիր` այնտեղ բնակվելու ու աշխատելու, ճիշտ չէր: Հիմա նա զբաղվում է մասնավոր գործերով:

Չնայած կուսակցական չէ, բայց հետևում է քաղաքական գործընթացներին, քարոզարշավին: «Հիմականում տեսնում եմ, որ հավասար հնարավորություն է տրված բոլոր ուժերին` խոսելու ամեն ինչի մասին, սակայն չեմ տեսնում բովանդակալից քաղաքական քննարկում: Կան առանձին ուժերի մոտ հետաքրքիր որոշակի գաղափարներ, բայց իրական քաղաքական բանավեճ, իրական քաղաքական ընտրություն տրված չէ հասարակությանը»:

Ըստ նրա` հասարակությունը կարող էր գնալ քաղաքական ծրագրերի հետևից, սակայն ռեյտինգային ծրագիրը վերջնականապես փոշիացրեց ու զրոյացրեց ամբողջ քաղաքական դաշտն ու ինտելեկտը:

«Ընտրական օրենսգիրքն է մեղավոր, որ հիմ ամբողջ հասարակությունը լարվածության նման մթնոլորտի մեջ է, և տեղի են ունենում տարբեր միջադեպեր, և նորից եմ ասում` այդ ամենի հեղինակն այս ռեյտինգային համակարգն է, որ մտցվեց այս ընտրական օրենսգրքով»:

Այս դեպքում, նրա համոզմամբ, նոր որակի խորհրդարան, որ խոստացվում էր ու դեռ խոստացվում է, չենք ունենա, քանի որ Ըտրական այս օրենսգիրն երբևէ եղած ամենավատ ընտրական օրենսգիրքն  է:

Ինչ վերաբերում է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հայտարարությանը, որի անդամ է նաև Կ. Անդրեասյանի նախկին կուսակցությունը` «Համախմբումը», ապա նա նշեց, որ հետընտրական կոալիցիաների մասին կարելի է խոսել միայն ընտրություններից հետո, երբ պարզ կլինի, թե ովքեր են անցել խորհրդարան: Նկատենք, որ ՕՐՕ դաշինքն առաջարկում էր բոլոր քաղաքական ուժերին բացի իշխանությունից միավորվել ընտրություններից հետո, իհարկե խորհրդարան անցնելու դեպքում:

Կ. Անդրեասյանից հետաքրքրվեցինք, թե հնարավոր է նորից տեսնենք իրեն քաղաքական գործընթացներում կամ այլ կուսակցության կազմում, ինչին նա արձագանքեց. «Եթե երբևէ նորից տեսնեմ, որ կաքաղաքական գործընթացներում տրամաբանություն ու սկզբունքայնություն, պատրաստ կլինեմ նորից աշխատել հասարակական-քաղաքակա հատվածում: Այժմ այդ ամենը չեմ տեսնում»:

Հիշեցնենք, որ Կ. Անդրեասյանը լքեց կուսակցությունը, քանի որ ճիշտ չէր համարում, որ դաշինքը ղեկավարի Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Հարցին, թե հետևելով քարոզարշավին` դեռևս մնում է իր ադ կարծիքին, նա պատասխանեց.

«Ես կարող եմ ասել, որ իմ սկզբունքային մոտեցումը չի փոխվել, որ «Համախմբում» և «Ժառանգություն» կուսակցությունները միավորվելով և ճիշտ առաջնորդությամբ առաջ գնալով կարող էին հասնել ավելի մեծ վստահության և հաջողության, հիմա միայն կարող եմ ասել, որ ՕՐՕ դաշինքի մղումները, ցանկությունները համարում եմ անկեղծ, բայց թե ինչ հաջողության կհասնեն, չեմ կարող ասել, ես իրենց հաջողություն եմ մաղթում անկեղծորեն»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ