03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարաձայնությունների թիվը հասել է մեկ-երկու հարցի. Տեր-Պետրոսյանը որոշեց խոսել

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է հարցին, թե ինչու ԼՂ հակամարտությունը չի լուծվում։

«Ով ասեց չի լուծվում, ուղղակի բանակցությունները հենց դրա համար են, որ կողմերը փորձում են որքան հնարավոր է ավելի շահեկան դարձնեն իրենց համար, և՛ Հայաստանն է պայքարում, դրա համար, և՛ Ադրբեջանն է, բնականաբար, պայքարում։ Բայց սկզբում այդ տարաձայնությունները հսկայական էին, այսօր դրանց թիվը հասել է ընդամենը մեկ-երկու հարցի»,-ասել է առաջին նախագահը։

Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջումների, ընդհանրապես չէր մասնակցի Մինսկի խմբի  աշխատանքներին։

«Սա բնական ընթացք է, էդպես է եղել բոլոր պլանների մեջ՝ և փուլայինի, և՛ փաթեթայինի և ընդհանուր։ Վերջիվերջո գալիս է մի պահ, որ կողմերն ասում են այո  կամ ոչ»,-ասել է ՀԱԿ ղեկավարը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ