25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թամար Հովհաննիսյանն էլ…հարված թիկունքից

Այսօրվա երթն՝ ի հիշատակ «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի ավարտվեց Ազատության հրապարակում:

Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի առջեւ երթի մասնակիցները կանգ են առել, վարկարկել իրենց կոչերն ու պահանջները:

«Երիտասարդներն անկոտրում են, չեն վախենում ոստիկանական հետապնդումներից»,- հայտարարել է Շահեն Հարությունյանը:

«Մեզ թիկունքից հարված են հասցնում»,- ասել է Շահեն Հարությունյանը՝ անդրադառնալով Արթուր Սարգսյանի հուղարկավորությանքաղաքացիական  հանձնախմբին:

«Նույն Արթուրի կողքին կանգնած մարդիկ հրաժարվեցին այն մտքից, որ հուղարկավորվի «Եռաբլուրում»: Թամար Հովհաննիսյանի ելույթից հետո իմ աչքերով տեսա, թե որքան մարդիկ հուսահատվեցին եւ հեռացան»,-իր խոսքում նկատել է Շահեն Հարությունյանը:

Նշենք, որ Վաղը՝ մարտի 21-ին, Ազատության հրապարակից երթ չի լինելու, այլ մոմավառություն եւ քայլերթ է լինելու մարզահամերգային համալիրից մինչեւ Շահումյանի գերեզմանատան սգո սրահ, որտեղ կայանալու է Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը 18-ին Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում (Լուկաշին 152), իսկ հուղարկավորությունը՝ մարտի 22-ին, ժամը 14-ին, նույն սրահից։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ