20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Դերվիշ բաբայի հագուստ պետք չի հագնել՝ տեսնելու վիճակը»

Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչներից մեկն, այսօր նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին դիմելով հարցրեց, թե ինչ անեն կանայք, նաև ուսանողները, որ տվյալ պահին արգելափակում ուեն աշխատաշուկա մտնելու համար, քանի որ աշխատքնաին փորձ են ուզում, իսկ 35-45 տարեկաններին էլ աշխատանքի չեն վերցնում: «Դերվիշ բաբայի հագուստ պետք չի հագնել, դուրս գալ՝ տեսնելու խոցելի խավի վիճակը»,-ասաց քաղաքացին:

Վարչապետը համաձայնեց՝ պետական ապարատ մտնելու համար սահմանափակում կա: «Ճիշտ եք՝ այդ սահմանափակումը համարում եմ արհեստական , պետական համակագում նոր շունչ ներդնելու, անհրաժեշտություն է զգացվում: Քաղծառայության կոմիտեի մեջ շատ բան ունենք փոխելու»: Սակայն վարչապետը նաև չի կարծում, որ օրինակ՝ նախարարի համար պետք է մեկ այլ ոք կադրեր գտնի, ինքն էլ անտեղյա կ այդ անձանցից սկսի աշխատել նրանց հետ, քանի նման թիմը չի կարող էֆեկտիվ աշխատել՝ ըստ Կարապետյանի:

«Երիտասարդ կադրերը անհրաժեշտ են, չինովնիկները հասարակության համար վտանգ են ներկայացնում, եթե էֆեկտիվ չեն»: Ըստ նրա՝ եթե գործատուները նման տարբերակումներ են դնում, ապա պիտի զսպեն գործատունին, հասկացնեն, որ օրենք է խախտում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ