Ինչ է պետք լավ ապրելու համար. Կարեն Կարապետյանն անկեղծացավ
Քանաքեռ-Զեյթունում ընտրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ ՀՀԿ-ն ծրագիրը ներկայացնելիս հաշվի է առել տարածաշրջանում եղած սպառնալիքները: Նա նախ հայտարարեց, թե արդեն հիմա գնահատելով Կառավարության վեցամսյա աշխատանքը՝ կարող է հավաստիացնել, որ որևիցե պակաս բան չունեն:
«Վեց ամսվա ծրագիրը, ասել ենք, հաշվետվությամբ ներկայացնելու ենք, կատարել ենք լիովին, դեռ գործընկերները ասում էին՝ արի, պակաս գրենք, որ հաշվետվություն տանք»,-պատմեց նա: Վարչապետը նշեց, որ վաղը մյուս օրը երկու ամսվա համեմատությամբ ԱՎԾ-ն կներկայացնի թվերը և նկատեց. «տենդեցները լավն են»:
Նրա ներկայացմամբ՝ 10,9% աճ կա սեփական եկամուտներում և հիմա նոր «պլանկա են դրել և նույնիսկ այդ պլանկան են գերազանցելու»: Արդյունաբերության աճ կա նաև խմիչքի արտադրության, ՏՏ, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում: Վարչապետն ասաց նաև, որ գազի գինն է իջեցվել, հարկայինում, մաքսայինում կոռուպցիոն ռիսկերն են նվազել:
Ըստ նրա՝ լավ ապրելու բոլոր բոլոր ոլորտներում է առաջընթաց պետք, և յուրաքանչյուրը պիտի սկսի փոփոխությունն ինքն իրենից: Նա որպես օրինակ նշեց, որ Արմավիրից համայնքի զարգացման ծրագիր է պահանջել, արդեն 3 ամիս է անցել, ծրագիրը չկա ու չկա, մանր-մունր խնդիրներ են ներկայավել ընդամենը:
«Եզրակացությունը հետևյալն է, լավ ապրելու համար բոլոր ոլոտներում ունենք արդյունավետության պակաս, խնդրում եմ դա դուք ձեր միջով անցկացրեք:
Գյուղանտեսության մեջ որ մեր պապական մեթոդներով առաջ գնանք, պռոստը վարի ենք գնալու, դա աբսալյուտնի սխալ ուղղություն է, աշխարհում արդյունավետություն բոլոր ոլորտներում ազդեցություն ունենալու համար կարևորում է առարկայի իմացությունը. կրթված լինելը և իմացությունը անհրաժեշտ են»: Ըստ նրա՝ եթե բոլոր ոլոտներում լավ մասնագետ չունենանք, չենք ունենա լավ արդյունք:
Վարչապետի ելույթից հետո դահլիճից հարց հնչեց, թե կցանկանար Միհրան Պողոսյանին տեսնել գործադիրում, վարչապետը բացասական պատասխան տվեց: