20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քրեական գործ է հարուցվել մի խումբ պաշտոնյաների նկատմամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Սոթքի ոսկու հանքավայրից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ՍՊԸ տնօրենի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ  ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2017թ. փետրվարի 22-ին` ժամը 03:50-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում պայմանագրային հիմունքներով ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վարած ՎԱԶ 21 21 մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են 145,5 կգ ոսկու հանքանյութ պարունակող պարկեր:

Այսպիսով, պաշտոնատար մի խումբ անձանց կողմից գողության փորձ կատարելու  դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ