25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պահանջում են արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի հրաժարականը

Քիչ առաջ  Ազատության հրապարակից մեկնարկեց բողոքի  երթ՝  Երևանի կենտրոնական փողոցներով՝ դեպի Կառավարություն: Նշենք՝ երթի մասնակիցները երեկ  Կարավարությանը հանձնել են պահանջ-նամակ, որով պահանջել են տալ իրավունք՝ Հաց բերողին՝ Արթուր Սարգսյանին   հուղարկավորել Եռաբլուրում:

նախաձեռնության անդամներից մի քանի հոգի երկու ժամ առաջ Կառավարություն են գնացել, բայց որևէ պատասխան չի հնչել, ինչը ակցիայի մասնակիցները որակեցին որպես արհամարհանք:

Այս պահին իրենց պահանջներին ուրիշ պահանջ ավելացրած՝ քաղաքացիները շարժվեցին  դեպի Կառավարություն: Երթի մեկնարկից առաջ նախաձեռնության ղեկավար Շահեն Հարությունյանը   ընթերցեց Հաց բերողի՝  քրեակատարողական հիմնարկից  գրած վերջին նամակը, որտեղ Հաց բերողը իր մահվան դեպքում մեղադրանք էր ներկայացրել երկու մարդու: Ակցիայի մասնակիցները պահաջելու են, որ այդ երկու անձը, որոնց անունները նշված են նամակում, պատասխանատվության  ենթարկվեն, ինչպես նաև պահանջում են արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և ՀՀ գլխավոր դատախազ Աթուր Դավթյանի  հրաժարականը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ