27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Միմյանց դանակահարում են ժողովրդին ծառայելու համար»

 «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ ընտրապայքարն անցնում է ոչ հավասար պայմաններում: «Պայքարն ընթանում է 3 հարթության մեջ՝ փողի հարթություն, որտեղ ցուցակագրումներ են կատարում 2 և ավելի քաղաքական ուժեր, երկրորդ` թաղային հեղինակությունների հարթություն, որտեղ լավ տղա կարգախոսով ոչ քաղաքական պայքար է գնում ռեյտինգային թեկնածուների միջև, 3-րդն էլ փոքրիկ քաղաքական հարթություն է, որտեղ քաղաքական ուժերս փորձում ենք ընտրողին քաղաքական ծրագիր ներկայացնել»,- Henaran.am-ի հետ զրույցում նշեց նա:

Մի դրական բան արձանագրեց նա, որ թեկուզև հասարակությունը չի մերժում ընտրակաշառքը, բայց ասում է, որ ընտրելու է իր նախընտրածին:

Հարցին, թե իրենց շանսերն ինչպես է գնահատում, նա արձագանքեց. «Խորհրդարանական ընտրությունների համար նվազագույն շեմը կհաղթահարենք, ես դա տեսնում եմ: Ինչ կստացվի իրականության մեջ` այլ խնդիր է: Ցավում եմ, բայց Ընտրական օրենսգիրքն ընտրական գործընթացն այնքան բարդ է դարձրել, որ ոչ միայն մեզ համար, այլ ընդհանրապես ամբողջ քաղաքական ուժերի համար անվերահսկելի է»,- շարունակեց նա:

Ինչ վերաբերում է արդեն մի քանի արձանագրված դեպքերին՝ կրակոցներ, դանակահարություն, հարձակում թեկնածուների շտաբների վրա, ապա Ս. Սաֆարյանն ասաց՝ զարմանալ պետք չէ. «Տեսե՞լ եք, որ ՀՀ-ում լինեն ընտրություններ առանց կրակոցների, կոնկրետ ես նման բան չեմ հիշում: Ցավում եմ, բայց իշխանությունների խոստացած լավ ընտրությունները չկան: Մենք տեսնում ենք, որ ժողովրդի «ծառաները» միմյանց դանակահարում են ժողովրդին «ծառայելու» համար: Թեպետ, բոլորս լավ հասկանում ենք, որ ժողովուրդ բառն այստեղ որևէ կապ չունի, և տվյալ պարագայում բոլոր միջադեպերը դատապարտելի են, իսկ երեխաների ներգրավումն այս ամենում անթույլատրելի է»,- ամփոփեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ