28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ի՞նչ հողեր հանձնելու հարց»

«Ի՞նչ հողեր հանձնելու հարց: Հարցն այլ կերպ պետք է ձևակերպել: Մենք առաջարկում ենք ազատազրկված հողը պահպանելու, այն լեգիտիմ դարձնելու ծրագիր: Այսօր ինչ ուզում եք, ասեք, Լեռնային Ղարաբաղի ազատագրումը ընդունված չէ միջազգային հանրության կողմից, ոչ ոք չի ճանաչել ԼՂ անկախությունը, չեն ճանաչում Ղարաբաղի ընտրությունները: Ստեղծված է մի փխրուն իրավիճակ, որն ամեն րոպե կարող է փոխվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն` ի պատասխան հարցին, թե ի՞նչ է իրենից ենթադրում խաղաղության ծրագիրը, արդյոք նախատեսո՞ւմ է «հողերի հանձնում»:

«Մենք ընդամենը ասում ենք, որ քաղաքական մաքսիմալիզմը շատ վտանգավոր բան է, մենք ասում ենք, որ եթե մենք չենք ամրապնդում մեր ռազմի դաշտի նվաճումները, վտանգում ենք Լեռնային Ղարաբաղի ապագան, որովհետև ցանկացած պահի Ադրբեջանը կարող է մտածել այդ հարցը ռազմական ուժով լուծելու մասին: Մենք ասում ենք՝ եկեք պահպանենք այդ հողը, ոչ թե հանձնենք: Հող հանձնելով զբաղված են նրանք, ովքեր պնդում են ստատուս-քվոյի պահպանման վրա, և 18 տարվա ընթացքը դա ապացուցում է:»,-հավելեց նա:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ