20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր. «Ելքը»` Երևանում, Տավուշում

«Հայաստանը համակած հուսահատության ճգնաժամից ելք կա, և դուք կարող եք դրան հասնել ապրիլի 2-ին ընտրատեղամաս գնալով ու «Ելք» դաշինքի օգտին քվեարկելով»,-այսօր Շենգավիթ վարչական համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի մահվան դեպքից հետո` երեկ, այս դաշինքը, ինչպես նաև մի քանի այլ քաղաքական ուժեր դադարեցրել էին իրենց քարոզարշավները, սակայն այսօր շարունակում են:

«Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր գնացեք ընտրատեղամաս ու քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին»,-հորդորում է Փաշինյանը:

Ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ «Ելքի» անդամները քայլում են բակերով, կանգնում ամեն բակում ու կոչ անում ընտրել իրենց:

Իսկ դաշինքի մեկ այլ անդամ` Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ էլ դաշինքի այլ ներկայացուցիչներ այս պահին քարոզարշավ են անցկացնում Տավուշում: Էդմոն Մարուքյանն ասաց, որ առաջարկում են 30 քայլ որով Հայաստանը կդառնա ավելի զարգացած երկիր, իրենք առաջարկում են հավասար պայմաններ, հավասար զարգացում, որտեղ երկիրը ոչ թե շերեփուկի նման է զարգանում, այլ համաչափ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ