28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Սա մարդասպանություն է. Ռուբեն Բաբայան

«Յուրաքանչյուր անմեղ զոհ, իսկ այս պարագայում նման երևույթի հետ գործ ունենք, չպիտի լինի: Մենք արդարադատության համակարգ չունենք իրականում, ունենք պատժիչ համակարգ, որը պատժում է պաշտոնապես մարդուն դեռ մեղավոր չճանաչած»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը` խոսելով Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքից:

«Նա առաջին հերթին հումանիզմով էր ուղղորդվում, գուցե մենք առաջին անգամ հանդիպեցինք իրական հացադուլի, ոչ թե դիետայի»,-նկատեց նա: Ըստ Բաբայանի`ծանր հիվանդ, 2 կարգի հաշմանդամ մարդուն պահել բանտախցում մի քանի ամիս, պահել մի մարդուն, ով որևէ վտանգ հասարակության համար չի ներկայացնում, կոչվում է մարդասպանություն:

«Եվ նման մարդու մահը քաղաքական շահարկումների ենթարկելն անբարոյականություն է: Ինչ եղել, եղել է, մարդը մահացել է, կարևորը, թե ինչ հետք ու պատգամ է թողել, պատգամը շատ հումանիստական է, եթե հումանիզմի բացակայության պատճառով մոռանանք, թե ինչու մահացավ, մենք շատ արագ մոռանանք Արթուր Սարգսյանին»,-շեշտեց Ռուբեն Բաբայանն ու հավելեց, որ Արթուր Սարգսյանն իր կեցվածքով, իր մարդասիրական մղումով միավորեց բոլորին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ