«Կշահենք, թե կտուժենք, սա մեր շնորհքը կլինի կամ ապաշնորհքը»
Վարչապետ Կարեն Կարապետյանից այսօր արաբկիրցիներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ մոտեցում ունի ընտրություններից հետո քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ: Վարչապետն էլ նշեց, որ ինքն ունի իր տեսակետը, բայց քանի որ դա կուսակցության որոշումն է լինելու, ապա պետք է սպասել արդյունքներին, ապա այս հարցը քննարկել:
Ապա հարց հնչեց ԵԱՏՄ-ին անդամակցության մասին: Վարչապետն ասաց, որ շատերը քննադատում են այս անդամակցությունը, մյուսներն ասում են, որ ԵՄ-ին ավելի քիչ ուշադրություն է դարձվում: «Կշահենք, թե կտուժենք, սա մեր շնորհքը կլինի կամ ապաշնորհքը»,-ասաց Կ. Կարապետյանն ու հավելեց, որ ԵԱՏՄ-ը չի սահմանափակում հնարավորությունները դեպի այլ շուկաներ:
Նա ընդգծեց, որ աճ կլինի, թե ոչ, կախված է նրանից, թե որքանով ենք խելոք մենք:
Արտագաղթի մասին խոսելիս էլ վարչապետն ասաց, որ մարդիկ լքում են ՀՀ-ը, քանի որ մտածում են, որ իրենց երախայի համար լավ ապագա կարող է չլինի այստեղ: Դրա դեմն առնելու համար, ըստ նրա, պետք է հավելայալ արժեք ստեղծել, տնտեսություն զարգացնել աշխատել ու աշխատել: