28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Գիտենք` ոնց պետք է այդտեղ հասնենք և ումով. վարչապետ

«Մեր թույլ և ուժեղ կողմերը գիտենք, հասկանում ենք, թե որտեղ ենք գնվում, ռեալ ձևակերպել ենք, թե ուր ենք ուզում հասնել, գիտենք` ոնց պետք է այդտեղ հասնենք և ումով»,-այսօր Արաբկիր վարչական համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ներկաներիղ մեկը հետաքրքրվեց, թե ՀՀԿ-ն իր ծրագրում արդյոք ունի անվտանգության վերաբերյալ կետ: «Ծրագրի մեջ, իհարկե, կա բանակն ավելի մարտունակ դարձնելու խնդիրը, անկախ նրանից համակրում են ՀՀԿ-ը, թե ոչ, բայց շատերը գիտեն, որ Արցախի արժանապատվության, մեր ինքնասիրության վերաբերյալ մեր քաղաքականությունը հստակ ձևակերպված է: Խնդիրը շատ պարզ է, մենք պետք է ունենանք մարտունակ, հզոր, ուժեղ բանակ, պետք է դրսևորենք բանակցային փուլում, եթե դրանք գան, այնպիսի ռազմավարություն, որի ժամանակ մեր ինքնասիրությունը, արժանապատվությունը, մեր վաղվա օրը չտուժի»,-եղավ վարչապետի պատասխանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ