20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փաստորեն մեր հույսերը չարդարացան. Նիկոլ Փաշինյան

«Բժիշկներն ասել են, որ մահվան պատճառը սուր ինտոկսիկացիան է որովայնի և սրտի անբավարարվածություն»,-այսօր «Արմենիա» ԲԿ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան դեպքին:

Նա նշեց, որ իրենք ավելի վաղ Գլխավոր դատախազին դիմել էին, նրան հայտնել էին, որ Արթուր Սարգսյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը: Ըստ պատգամավորի սրա համար մեղավոր են բոլոր այն մարդիկ, ովքեր ոչինչ չարեցին` նրան ազատ արձակելու կամ օգնելու համար:

«Երբ մի քանի օր առաջ մեր նախաձեռնությամբ նրա կալանքի միջոցը փոխվեց, մենք հույս ունեինք, որ նա փրկվել է: Փաստորեն, մեր հույսերը չարդարացան»:

Փաշինյանն ասաց, որ նման տխուր ու սոսկալի էջ Հայաստանի հանրապետության պատմության մեջ չպիտի լիներ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ