12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չի կարելի այնպես անել, որ ով ուզենա, զբաղվի քաղաքականությամբ. Ա. Բաղդասարյան /տեսանյութ/

«Կան 9 կուսակցություններ և դաշինքներ, յուրաքանչյուրն ունի  իր ծրագրերը, նպատակները: Մենք ունենք մոտիվացիա, մենք կարող ենք փոխել, և ես հավատում եմ, որ մեր երկիրն ունի մեծ թռիչքի ներուժ»,-այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Ըստ նրա` ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի: «Չի կարելի այնպես անել, որ ով ուզենա, զբաղվի քաղաքականությամբ: Ամեն մարդ պիտի զբաղվի իր գործով. եթե մեկը լավ բժիշկ է, թող գնա, իր վիրահատությունն անի, զինվորական է, թող զբաղվի զինվորական գործով, բիզնեսմեն է, բիզնեսով թող զբաղվի:

Դուք ձեր բերանից կտրում եք, ձեր երեխային կրթության եք տալիս, որ երկրի ապագան լինի պայծառ, գրագետ ազգ ունենանք: Ուրեմն, պետք է կարողանաք տարբերերել գրագետին անգրագետից»,-եզրափակեց Ա. Բաղդասարյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ