11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Մյուսներն աճելու տեղ չունեն, ինչ կա, էտ են»

«Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ասում է, որ իրենք դաշինքի թիվ մեկ հակառակորդն այն անտարբերությունը, հաիսթափությունն ու հուսալքությունն են, որ կա մարդկանց մոտ: «Բայց օր օրի մեր շարքերը խտանում են, ավելի շատ մարդիկ են գալիս շտաբ, ավելի շատ մարդիկ են ասում` ձեզ ենք ընտրելու: Շատ լուրջ արդյունքներ կան, որ որևէ սոցիոլոգիական ուսումնասիրություն չի կարողանում այս պահին կանխատեսել, որովհետև մյուսների հնարավորություններն, ինչ կա, դա է, իսկ մերը գնալով աճում է, մյուսներն աճելու տեղ չունեն, ինչ կա, էտ են, նորություն չկա, մերն աճում է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Է. Մարուքյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ «Գելլափ»-ի հարցումները «Ելքին» 3-րդ տեղում են տեսնում, ապա Է. Մարուքյանը շեշտեց. «Ինձ չի հետաքրքրում, »Գելլափ, մելլափ» ես չգիտեմ, չեմ էլ խորացել դրա մեջ: «Գելլափն» իր հարցումներով մեզ 3-րդ տեղում է ներկայացրել, այդ հարցումներին այդքան էլ լուրջ չեմ վերաբերվում, 35 տոկոսը չի ասել, թե ում են ընտրելու, միգուցե դրանք մեր ընտրողներին են ու այդ ժամանակ հարց է առաջանում` մենք որ տեղում կլինենք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ