28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Գերմանացիների և իտալացիների մեկ երրորդից ավելին Ղրիմը համարում է Ռուսաստան մաս

5138 մարդ ԱՄՆ–ից և Եվրոպայից մասնակցել է «TNS Global» միջազգային հետազոտական ընկերության հարցմանը։ Նրանքպատասխանել են Ղրիմի պատկանելիության վերաբերյալ հարցին։

16 մարտի, Sputnik-ի մամուլի ծառայություն, — Գերմանացիների և իտալացիների մեկ երրորդից ավելին,համապատասխանաբար` 36%-ը և 34%-ը, Ղրիմը համարում են Ռուսաստանի մաս, ցույց են տվել Sputnik.Կարծիք հարցմանարդյունքները: Այդպես է մտածում բրիտանացիների (26%) և ամերիկացիների (23%) մեկ քառորդը և հարցվածֆրանսիացիների մեկ հինգերորդը (20%): Հարցումն անցկացրել է TNS Global ընկերությունը՝ Sputnik տեղեկատվականգործակալության և ռադիոյի համար: Ընդհանուր առմամբ` հարցվածների թիվը, որոնք համոզված են՝ Ղրիմը պատկանումէ Ռուսաստանին, մոտավորապես հավասար է հակառակ կարծիք ունեցողների թվին։ Եվ միայն Ֆրանսիայում ավելի շատեն նրանք, ովքեր թերակղզին ռուսական տարածք չեն համարում:

Գերմանացիները՝ հիմնականում երիտասարդները, մյուսներից ավելի շատ են Ղրիմն անվանել ռուսական տարածք:Ֆրանսիայում այդ կարծիքին են առավելապես ավագ սերնդի ներկայացուցիչները. այդպես է արտահայտվել 55տարեկանից բարձր հարցվածների մեկ երրորդը:

Միաժամանակ, ամերիկացիների 51%-ը, ֆրանսիացիների 48%-ը, բրիտանացիների 44%-ը, իտալացիների 34%-ը ևգերմանացիների 23%-ը դժվարացել է որոշել Ղրիմի պատկանելությունը: Հարցումն անցկացրել է հասարակական կարծիքիուսումնասիրաման ամենամեծ միջազգային հետազոտական ընկերություններից մեկը՝ TNS Global-ը, 2017թ-ի փետրվարի 16-22-ը: Հարցմանը մասնակցել են 5138 մարդ Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից և ԱՄՆ-ից:Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերնեն Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները: Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավորկերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդիականսոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ