11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Վաղվանից ո՛չ կով կկթես, ո՛չ էլ թրիք կթափես. կգնաս դեպուտատ կդառնաս»

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված Լյովա Խաչատրյանը կարծում է՝ ընտրությունների հետ կապված տհաճ միջադեպերը՝ ծեծկռտուքները, կրակոցները,  դանակահարության դեպքերը, սերտորեն է նոր Ընտրական օրենսգրքի հետ:
 

«Այս ծեծկռտուքներից, տհաճ միջադեպերից խուսափելու միակ ճանապարհը ընտրությունները դադարեցնելը կամ նոր Ընրական օրենսգիրք գրելն է, այսինքն՝ այնպիսի օրենսգիրք, որը մարդկանց չի հրահրի առճակատման: Այս ընտրական օրենսգիրքը մարդկանց հրահրում է, որ միմյանց ջարդեն, փշրեն, կրակեն: Ասենք՝ մի գյուղում երկու թեկնածու կա: Սա ԸՕ չէր, սա առճակատման հրովարտակ էր՝ ժողովրդին ներսից պառակտելու համար: Իսկ պատերազմող երկրի համար դա շռայլություն է:

 

Հարևան, բարեկամ խռնվել են իրար, բան չեն հասկանում: Մեկի քենին, մյուսի զոքանչը մտել են քաղաքականության մեջ: Շատերը երբեք  քաղաքականության մեջ չեն էլ եղել,  չգիտեն էլ՝ խորհրդարանն ինչ է: Բոլորին համոզել են, թե կգնաս, ընտանիքիդ ձայնը կբերես մեզ համար, վաղվանից  ո՛չ կով կկթես, ո՛չ էլ թրիք կթափես. կգնաս դեպուտատ կդառնաս: Միտումնավոր էր գրվել այս ԸՕ-ն՝ ժողովրդին պառակտելու համար», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Լյովա Խաչատրյանը:
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ