14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մենք կապիտալիզացնելու ենք մշակույթը. Կ. Կարապետյան

«Մշակույթի սուբյեկտների կառավարումը փոխվելու է, մենք կապիտալիզացնելու ենք մշակույթը»,-այսօր Էրեբունի վարչական համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը` միաժամանակ հավելելով, որ այս հայտարարությունը, հնարավոր է, քննադատվի մշակույթի գործիչների կողմից:

«Մեր ուրվագիծն ու տրամաբանությունը լինելու է հետևյալը. պետությունը որպես կառավարիչ լավագույն կառավարիչը չէ, որ բոլոր այն գործառույթները, որ կարող է մասնավորը կառավարել, տալու ենք, որ մասնավորը կառավարի»,-նկատեց նա:

Իհարկե, վարչապետը վստահ է` կարող են լինել դեպքեր, երբ մասնավորը ոչ ադեկվատ կամ ճիշտ գործընկեր է, իսկ իրականում մշակույթում պետք է դա անել:

Հանդիպման ավարտին նա նշեց, որ չափազանց կարևոր փուլում ենք, և պատասխանատվությունը, որ մենք ենք որոշում մեր վաղվա օրը, յուրաքանչյուրը պետք է զգա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ