27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Տյունինգ» անենք

«Զբոսաշրջությունը մեր առաջնային ծրագրերի մեջ է: Հայաստանը ճանաչելի դարձնելու առումով ունենք բազմաթիվ քայլեր, հիմա մեր զբոսաշրջության պետական կոմիտեն մտածում է, թե ինչպիսի բրենդով պետք է դուրս գանք»,-այսօր Էրեբունիում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով ներկաներից մեկի հարցին, թե ինչ են անում, որ տուրիզմը Հայաստանում զարգանա:

Ըստ Կ. Կարապետյանի` որպեսզի զբոսաշրջիկի համար Հայաստանը մատչելի լինի, նախ պիտի լինի կոմֆորտ` սկսած գիդերից, ճանապարհներից, զուգարաններից, զբաղվածությունից և այլն:

«Մենք համոզված ենք, որ ամբողջ աշխարհը պարտավոր է մեզ իմանալ ու մեզ սիրել, ու մենք դրա համար ոչինչ չպիտի անենք, չպիտի հրապուրենք, որ զբոսաշրջիկը գա, ու եթե որևէ մեկն էլ մեզ չի սիրում, սկսում ենք քննադատել: Ես համաձայն չեմ:

Մենք արժեքներ ունենք, բայց պետք է ժողովրդական լեզվով ասված` տյունինգ անել, Էրեբունի թանգարանը ֆանտաստիկ բան է, մենք պետք է դա գիտակցենք»,-հավելեց նա:

Վերջինս ընդգծեց, որ զբոսաշրջիկը, ով գալիս է Հայաստան, պարտադիր չի, որ Մատենադարան ուզի այցելել կամ Փարաջանովի թանգարան, այլ տարբերակներ էլ պիտի լինեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ