30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Երիտասարդները չեն ցանկանում ամուսնանալ. վարչապետը` խնդրի լուծումից

«Մեր ծրագրի մեջ ենթածրագիր չկա, որ մենք հատուկ անելու ենք այնպես, որ երիտասարդներն ամուսնանան, բայց որպես ածանցյալ դա էլ է լինելու, մեր ծրագիրն ուղղված է լինելու նրան, որ տնտեսությունը զարգանա, աշխատատեղեր ստեղծվեն, որ երիտասարդն էլ այդ խնդիրները չունենա»,-այսօր Էրեբունի համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին ու դիտարկմանը, թե քանի որ երիտասարդները սոցիալական շատ խնդիրներ ունեն, չեն ցանկանում նաև ամուսնանալ, ինչ են իրենք անելու այս խնդրի լուծման համար:

Կ. Կարապետյանը հավելեց, որ այսօր կա երիտասարդ մասնակիցներին պետական ծառայող, պետական աշխատող ընդունելու խնդիր, որովհետև շատ դեպքերում պահանջվում է փորձ, որը  երիտասարդը չի կարող ունենալ: «Իսկ մենք պետական համակարգում կրակոտ, էներգիայով լի մարդկանց կարիքն ունենք»,-նկատեց վարչապետն ու հավելեց, որ այս հարցի պատասխանը սա է.

«Մենք մեր տնտեսությունն ուղղակի պետք է բարձրացնենք, արժանավայել աշխատավարձ ու թոշակ ստանալ ենք ուզում, միայն այդ դեպքում են լուծվելու այս խնդիրները»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ