19 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Պատրաստ է երևանցու դարդ ու ցավով ապրելու

«Մեր նախընտրական ծրագրում խոստումներ չեն, մենք ոչ թե խոստումներով ենք առաջնորդվում, այլ գործերով»,-այսօր Էրեբունիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու Տարոն Մարգարյանը:

Նա նշեց, որ ՀՀԿ-ն նախընտրական ծրագրով առաջարկում է այն պայմաներն ստեղծել, որ Երևանի ծայրամասերում ապրողն էլ զգա, որ մայրքաղաքում է ապրում և իրեն մեկուսացված չկա: «Անելու ենք ամենը, որ որպես մայրաքաղաքի բանկիչ հանգիստ կարողանաք ապրել ձեր սիրած քաղաքում»,-շեշտեց նա:

Տարոն Մարգարյանի հավաստմամբ` զարկ է տրվել տուրիզմի զարգացմանը, որը Կառավարության կարևորագույն ծրագրերից մեկն է: «Հստակ ծրագրեր կան Էրեբունիի համար, Էրեբունի թանգարանի համար, ու հստակ պատկերացնում ենք, որ Էրեբունին կլինի տուրիստական կետերից մեկը»:

Նա կոչ արեց վստահել այն թիմին, որը տասնյակ տարիներ կատարում է քաղաքացիների բարձրացրած խնդիրները: Երևանի քաղաքապետը նաև կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին և վստահել այն ուժին, որ պատրաստ է պատասխանատվության, որը պատրաստ է հայ ժողովրդի, երևանցու դարդ ու ցավով ապրելու:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ