25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանի մոտ ստացվում է, վարչապետի մոտ` ոչ այնքան

«Քարոզարշավն ինքնին պիտի լիներ կուսակցությունների նախորդ ժամանակաշրջանում կատարված գործողությունների համառոտ հաշվետվությունը ու նոր ապագայի համար հայտի ներկայացումը, բայց քանի որ նախկինում կուսակցությունների մեծ մասն աչքի չեն ընկել իրենց ակտիվ գործունեությամբ, իսկ ոմանք էլ ընդհանրապես փոխել են իրենց քարոզարշավի էությունը, այդ իսկ պատճառով էլ ինչ-որ բուռն քարոզարշավ չենք տեսնում, ստանդարտ միջոցառումներ են տեղի ունենում, և ուժերից յուրաքանչյուրն իր ասելիքն է ասում, ոչ ավել»,-Henaran.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ընտրական և քաղաքական տեխոնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Հիշեցնենք, որ քարոզարշավը մեկնարկել է 10 օր առաջ` մարտի 5-ին:

Ինչ վերաբերում է նրան, թե որ քաղաքական ուժն ինչ գործոն է օգտագործում քարոզարշավի ընթացքում, ապա Ա. Բադալյանի համոզմամբ` արդեն տեսանելի է, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հիմնական գործոնը հանդիսանում են անհատները: «ՀՀԿ-ի դեպքում՝ վարչապետի, իսկ «Ծառուկյան» դաշինքի դեպքում Գագիկ Ծառուկյանի, «Ելքի» դեպքում` Նիկոլ Փաշինյանի: Կոնգրես-ՀԺԿ-ը խաղարկում է խաղաղության ծրագիրը, Հայկական վերածնունդը նախորդ տարիներին եղած ընտրական գործընթացներն է խաղարկում` գեղեցիկ ձևակերպված խոստումների տալով, իսկ մնացածի դեպքում, եթե դիտարկենք, ՀՅԴ-ը կամ Կոմունիստական կուսակցությունը, ՕՐՕ դաշինքը և «Ազատ դեմոկրատները» գործոններ չեն խաղարկում»,-բացատրեց փորձագետը:

Հարցին, թե արդյոք աշխատում են այս գործոնները, Ա. Բադալյանը պատասխանեց. «Ծառուկյանի դեպքում աշխատում է, վարչապետի դեպքում դա այդքան էլ չի աշխատում, որովհետև վարչապետը շարունակում է կառչած մնալ մենեջերի կերպարից և ոչ մի էական քայլ չի կատարում քաղաքական գործիչ դառնալու, իսկ դա վնասում է ընդհանուր ընտրական գործընթացին: Նիկոլ Փաշինյանի դեպքում ինչ-որ չափով աշխատում է, իսկ խաղաղության գործոնի դեպքում էլ լիարժեք չի ներկայացվում ծրագրի կիրառական մասը, այդ պատճառով էլ այդքան էլ չի աշխատում»:

Բայց քաղտեխնոլոգը շեշտեց, որ եթե ամբողջական վերցնենք, ապա կարող ենք ասել, որ այսօր աշխատում է միակ գործոնը` փողի գործոնը:

«Եթե փողի գործոնը չլինի, շատ քիչ կարող է լինել մասնակցությունը»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ