25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Այս իշխանությունը ժողովրդի հետ միասին ձախողեց Ալիևի ռազմական ծրագիրը»

«Այս իշխանությունն է, որ կարողացավ ձախողել Ալիև կրտսերի ռազմական պլանները, մենք կարողացանք մեր ժողովոդի ու սպայի հետ, մեր Արցախի բնակչության ու զինվորի հետ հետ կարողացանք պաշտապնել ու ապացուցել, որ դա Ալիևի նոր պլանն է, որ նոր տարածքներ գրավի, ու ադ բոլորը ենթարկվես ֆորսմաժորի: Ու այստեղ կա թե իշխող ուժի, թե մեր ժողովրդի շնորհաքը: Ժողովուրդն ամեն ինչ հիշում է»,-ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն` արձագանքելով հարցին, թե ինչպիսին է հիշելու ժողովուրդն այս իշխանությանը:

Նա ընդգծել է. «Իմ ուժն արդար է, անկեղծ ու անցել է հարգանքի արժանի ճանապարհ, ունի մրցունակ թիմ, մենք չենք ասում, որ ապրիլի 3-ին արթնանալու եք դրախտում, մեր ձեր աչքերին պարզ նայում ենք, մենք չենք խաբում մեր ընտրողին, այսպես է, գնացեք, ընտրեք: Մենք ասում ենք, որ 2017-ին լինելու է կայունացման տարի»:

Ըստ նրա`  այս 10 տարվա մեջ բազում ձեռքբերումներ են եղել բոլոր ոլորտներում: Իսկ ով չի հավատում ՀՀԿ-ին, ապա Է. Շարմազանովն ասում է. «Գնացեք, ընտրեք նրանց, ովքեր գոռում են ուռա»:

Նա հավելել է, որ իրենք երբեք չեն գնացել պոպուլիզմի ճանապարհով ու մերժել են դա: «Եվ անկախ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքից էլի մնալու ենք ժողովրդի կողքին: Մենք որևէ մեկի դեմ չենք պայքարում: Մեր պայքարը հանուն է, հանուն Հայաստանի հանրապետության»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ