01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Ի՞նչ վիճակում են Ջրառատում վիրավորվածները

Ջրառատ գյուղում վիրավորված երեք քաղաքացիները  տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

«Էրեբունի» ԲԿ Գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ վիրավորների վիճակը կայուն է:

«Ջրառատ գյուղից տեղափոխվել է 3 վիրավոր՝ Արայիկ Մելքոնյանը, Մելիք Մելքոնյանը եւ Հակոբ Մելքոնյանը: Նրանցից մեկը ունի հրազենային վնասվածք , մեկը սուր ծակող գործիքով վնասվածք , մեկը՝ կոտրվածք»,հայտնել է ԲԿ Գործադիր տնօրենը:

Հիշեցնենք, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր, Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ