04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Հայաստանի համար գազի ավելի էժան սակագին սահմանել հնարավոր չէ»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը «Հայաստանի հանրային հեռուստատեսության» և «Արմենիա» հեռուստաընկերության խնդրանքով մեկնաբանել է գազի ավելի էժան սակագին ունենալու հնարավորության վերաբերյալ  քաղաքական որոշ գործիչների հայտարարությունները: 

«Հայաստանում հնարավոր չէ գազի ավելի ցածր սակագին ունենալ: Այն, ինչ ունենք այսօր, ամենաօպտիմալ և լավագույն տարբերակն է»,- ասել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

Հրանտ Թադևոսյանը նշել է ՝ «Գազպրոմ Արմենիան» սահմանին 1000 խորանարդ մետր բնական գազի համար վճարում է 150 դոլար՝ առանց ավելացված արժեքի հարկի: Սպառողին այն հասնում է միջինը 255 դոլարով՝ ներառյալ ԱԱՀ-ն: Դրան էլ գումարվում են  դոլար-դրամ տատանումները և տարբերությունը կազմում է 60 դոլարին համարժեք դրամ:   Թադևոսյանը նշել է, որ այդ 60-ական դոլարները ծախսվում են 1600 կմ գազափոխադրման համակարգի մայրուղային գազատարների և 14000 կիլոմետր բաշխման ցանցի շահագործման և պահպանման վրա, ինչպես նաև այդ միջոցներով վճարվում են  աշխատակիցների աշխատավարձերը, հաշվարկվում են բնական գազի անխուսափելի կորուստներն ու ներդրումների համար անհրաժեշտ ծախսերը:

Ընկերության տնօրենին զարմացնում է այն, որ որոշ քաղաքական ուժեր պնդում են, թե կարելի է հրաժարվել ռուսական գազից և այլ երկրներից այն գնել, օրինակ, 200 դոլարով, իսկ սպառողին վաճառել՝ 230-240 դոլարով:

Թադևոսյանը  ընդգծել է՝ որ դրանց դեռ պետք է գումարել ավելացված արժեքի հարկը.  «240 դոլարի 20 տոկոսը եթե հաշվարկենք, միջին գինը 290 դոլար է ստացվում: Մինչդեռ «Գազպրոմ Արմենիա»-ի սահմանած գինը կազմում է 255.1»,-ինչն էլ, ընկերության տնօրենի գնահատմամբ, հնարավոր ամենաօպտիմալ տարբերակն է:  Թադևոսյանը նաև նկատել է, որ 40 դոլար տարբերությունը բավարար չէ անվտանգ և հուսալի շահագործում իրականացնելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ