18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Չհակադրել Վիգենին` Սեյրան Օհանյանի` անչափ հնացած` սահակաշվիլացմանը

Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է․

Եթե շատ անկեղծ ու ազնիվ, ապա այսօր` «Վալդայ ակումբում Վիգեն Սարգսյանի անչափ գրագետ, ազատական, նույնիսկ կարելի է ասել` քաջ ելույթն իսկապես տպավորիչ էր.
-Չէ, չեմ հակադրում իրեն` Սեյրան Օհանյանի երեկ թույ տված «անհասկանալի»-սահակաշվիլիական մտային միքսերի հետ.

Ինչ ասաց Վիգենն այսօր.
ա/.Նկատեց` ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման միտոմը`հայաստանյան փաստարկմամբ` «կանխատեսելի ու հասկանալի Թուրքիա» պետք է ունենալ. ուրիշ` ոչինչ…
Իսկ հիմա ուշադիր. նա նաեւ նկատեց, որ հայ ժողովուրդն անցյալից տխուր հիշողություն ունի, երբ խորհրդային իշխանությունները տարբեր պայմանագրեր են կնքել թուրքական կառավարության հետ՝ նրանց հանձնելով Հայաստանին պատկանող տարածքներ…
Դու ասացիր:

բ/.Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաեւ ՀԱՊԿ-ում առկա խնդիրներին, տարատեսակ` հակընդդեմ քվերակություններին. ասելով` դա «կազմակերպության ներսում մանկական ձախլիկության պես հիվանդություն է» … ինչը պետք է վերացվի…
Էդ էլ շատ հետաքրքիր է:

գ/.Հարգարժան «Վալդայ» ակումբի /սա այն ակումբն է, ի դեպ, որ ամեն շատ է սիրում Վլադիմիր Պուտինը/ փորձագետերին նաեւ ասել է, որ Հայաստանը ընտիր համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ…

Հ.Գ. Հա, պրադվինուտի ու խելացիր ու ճշգրիտ ելույթ:
Հաստատ:
Ինչու…
-Որովհետեւ ամբողջապես համապատասխանում է այսօրվա գեոքաղաքական պոլիտրային…
Եզակի հնարավորությանը` Թրամփի ու Պուտինի կողմից սկսած` որոշակի փոփոխությունների, այդ թվում եւ մեր տարածաշրջանում սպասվող, նոր մոտեցումների շրջանակներում:
Հ.Գ.
-Ոչ. կրկնում եմ` չեմ հակադրում Վիգենին` Սեյրան Օհանյանի` անչափ հնացած` սահակաշվիլացման, իր օրերն ապրած նաղլի հետ…
Մանավանդ որ, չեմ մոռանում, որ նույն Վիգենը` իր աշխատանքային կենսագրությունը սկսել է պաշտպանության նախարարությունից.
-Որպես ռեֆերենտ..
Հ.Գ. Իսկ ռեֆերենտների հետ երբեք չեն վիճում…
-Նրանք միշտ ավելին են տեսնում…

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ