11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Մեքենայում դի է հայտնաբերվել՝ բռնի մահվան հետքերով /տեսանյութ/

Երեւանի Հալաբյան փողոցում, «Արմենիա» ԲԿ-ի հարեւանությամբ, մարտի 6-ին, ժամը 1.20-ի սահմաններում 34 OQ  486 համարանիշով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայում դիակ է հայտնաբերվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ ոստիկանները դիակի զննությամբ գլխին հայտնաբերել են պատռված վնասվածքի բնորոշ հետքեր, ձախ ձեռքի մատներին այրվածքի նմանվող հետքեր:

Մեքենայի հետնամասին էլ արնանման հետքեր են հայտնաբերվել:

Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ մահացածւ Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Օմար Ամարյանն է, մեքենան էլ նրանն է: Իրավապահների տեղեկություններով անհայտ մեկը Ամարյանին փորձել է հասցնել հիվանդանոց, իսկ երբ տեսել է, որ նա մահացել է, թողել է մեքենայում ու հեռացել:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ