12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Մայրը ներկայացրել է Արցախի պատերազմին մասնակցած որդու, որդին՝ հորը պատկանող զենք-զինամթերքը

Մարտի 11-ին, ժամը 17.25-ին, 1950 թ. ծնված Սաթիկ Բ.-ից ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց տան խորդանոցը դասավորելիս զինամթերք է գտել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Սաթիկ Բ.-ն ներկայացրել է նռնակ, նռնակի պայթուցիչ, փամփշտատուփ, որի մեջ եղել է 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ եւ հայտնել, որ զինամթերքը պատկանել է ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցած որդուն /մահացել է 2004 թ./:

***

Մարտի 11-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներից մեկին է զանգահարել 1979 թ. ծնված Կամո Հ.-ն եւ հայտնել, որ իրենց խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս զինամթերք է հայտնաբերել:

Կամո Հ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին ներկայացրել է 1 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, ինքնաձիգի 120 փամփուշտ եւ հայտնել, որ զինամթերքը պատկանել է ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցած հորը /մահացել է 2016 թ./:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ