20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ռոբին Հուդ կդառնա՞

«Ես ինքս էլ տնտեսական ծրագիր կազմող եմ եղել,   քանի որ «Հայկական վերածնունդ»-ի  տնտեսական ծրագրերի բաժնի ղեկավարն եմ, պետք է ասեմ՝ տնտեսական ծրագրի կետերի իրագործման համար տվյալ ուժը պիտի ունենա բացարձակ իշխանություն, լծակներ պիտի ունենա, որ կարողանա կյանքի կոչել դրանք: Մեր ծրագրերի իրագործելիությունը բարդ կդառնա, եթե կուսակցությունը կոալիցիայի անդամ դառնա, այսինքն՝  տվհալ կուսակցության ծրագրերը արդեն փոքր տեսակարար կշիռ են ունենում այդ դեպքում», – այսօր լրագրողների հետ զրույցում նշեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նա նշեց՝ մեր ԱԺ-ում անգամ շատ հետաքրքիր ու լավ գաղափարները կարող են տապալվել:

Տնտեսագետը շեշտեց՝ ՀՎԿ-ի տնտեսական ծրագրերից ինքը կառանձնացներ շքեղության հարկին վերաբերող կետը. դա կարող է արդյունավետ լինել բյուջեն լցնելու համար:

«Այսինքն՝ հարուստները պիտի ավելի շատ հարկվեն: Դա կոչվում է նաև Ռոբին Հուդի հարկ կամ հարուստների հարկ: Այն կոչվում է Ռոբին Հուդի հարկ, քանի որ, ինչպես նայտնի է, Ռոբին Հուդը  հենց հարուստնրի փողերն էր  վերցնում», – մանրամասնեց տնտեսագետը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ