25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գլխացավ է, եթե համակարգի գլխավոր նպատակը մաքսիմալ փողն է

«Ընդունել ենք որոշում, որպեսզի տույժերը զրոյացնենք: Արագաչափերի գերխնդիրը ոչ թե շատ գումար բերելն է, այլ մարդու կյանքի անվտանգությունն ապահովելը»,- Ջերմուկում նախընտրական հանդիպման շրջանակներում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշել է, որ աշխատանք է տարվել ոստիկանության հետ ևս, որ արհետսական օրենքներ այլևս չլինեն: «Եթե մենք համակարգ ենք սարքում, որի նպատակն է մաքսիմալ փողը, ապա այդ համակարգը գլխացավ է: Մենք հակառակ համակարգ ենք սարքում, որպեսզի մարդու անվտանգության մասին մտածենք»,-ընդգծել է Կ. Կարապետյանը:

Վարչապետն ուրախ կլինի, եթե արագաչափերի համակարգի տուգանքներից որևէ գումար չհավաքվի, փոխարենն անվտանգությունն ամբողջությամբ ապահովվի: Վերջում նա հավելել է, որ քննարկելու են տուգանքների սահմանաչափերը նցազեցնելու հարցը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ