«Մորուք Կարոն» ու ընկերները հասան արդյունքի
ԴՈՍԱՖ-ում կայացավ «Վահագն» դյուցազնադպրոցի առաջին դասը: Այսօր՝ մարտի 11-ին, Երևանի ԴՈՍԱՖ-ի շենքում կայացավ, ազատամարտիկ Մորուք Կարոյի և նրա ընկերների նախաձեռնությամբ ստեղծված «Վահագն» դյուցազնադպրոցի առաջին հանդիպումը: Առաջին դասախոսությունը կարդալու պատիվը տրվեց ֆիզիկոս-պատմաբան Համլետ Մարտիրոսյանին, ով դպրոցի սաներին ներկայացրեց աշխարհի արարման մասին պատմող հնագույն ավանդապատումները:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցի շրջանակներում Մորուք Կարոն նշեց, որ «Վահագն» դյուցազնադպրոցի սաներ դառնալ կարող են բոլոր ցանկացողները և սեռատարիքային սահմանափակում չկա. Դպրոցի նպատակը՝ հայոց նախաքրիստոնեական շրջանից շատ ավելի վաղ ունեցած մեր ավանդույթների և պատմության ուսուցանումն է, որին կգումարվեն նաև ԴՈՍԱՖ-ի գործառույթները. «Վահագն» դյուցազնադպրոցում կրթության մեկ շրձափուլը կտևի 10 ամիս, որի դասընթացներին մասնակցող երիտասարդներն ու պատանիները, իրենց ցանկությամբ կարող են մասնակցել, օրինակ նաև ԴՈՍԱՖ-ի հրաձգության դասընթացներին: