29 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՌԴ-ում նորանշանակ դեսպանը խոստանում է

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը նոր պաշտոնում իր առաջին հարցազրույցն է տվել: Նա խոսել է իր ծրագրերի ու ԶԼՄ–ների հանդեպ վերաբերմունքի մասին, նորանշանակ դեսպանը սեր է խոստովանել Մոսկվային, գրում է armeniasputnik.am-ը։

Մարտի 10-ին Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը, որն իր առաջին հարցազրույցը տվել է Sputnik գործակալությանը։

-Պարոն Տողանյան, որո՞նք են լինելու Ձեր առաջնահերթությունները, ինչի՞ց եք սկսելու Ձեր աշխատանքը։

— Ես այսօր արդեն սկսել եմ աշխատանքս. հավատարմագրերի պատճենները հանձնել եմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին և պաշտոնապես ստանձնել դեսպանի պաշտոնը։ Հետագայում իմ աշխատանքը տեսնում եմ հայ-ռուսական հարաբերությունների ակտիվացման, առևտրատնտեսական կապերի ամրապնդման մեջ։ Եվրասիական միությանն անդամակցելու շնորհիվ շատ հնարավորություններ են բացվում կոնկրետ առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու, լոգիստիկ կենտրոն ստեղծելու, հայկական ապրանքները տարածելու, Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները զարգացնելու և ռազմաքաղաքական երկխոսությունն ամրապնդելու համար։ Բացի այդ, մենք սկսում ենք նախապատրաստվել Հայաստանի նախագահի՝ Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցին, որը նախատեսված է մարտի 14-15-ին։ Իսկ դա հանդիպումների շատ հագեցած գրաֆիկ է։ Հենց սրանից էլ սկսում եմ աշխատանքս:

– Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները ներկա պահին։

— Այս տարի նշվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը։ Բոլոր այս տարիներին դրանք շատ դինամիկ են զարգացել. մեր երկրների միջև դիվանագիտական գործընկերությունը գտնվում է բարձր մակարդակում, մենք ունենք շատ լուրջ ռազմաքաղաքական, մարդասիրական և առևտրատնտեսական հարաբերություններ։

– Դուք շեշտը դնում եք տնտեսական բաղադրիչի վրա՞։

— Ոչ միայն։ Տնտեսական հարաբերությունները զարգանալու են, որովհետև, ինչպես արդեն ասացի, մեզ նոր հնարավորություններ են ընձեռվել ԵԱՏՄ-ին անդամակցելու շնորհիվ, և դրանք շարունակելու են դինամիկ զարգանալ։ Կան շատ ներդրումային նախագծեր։ Վարչապետի վերջին այցից հետո ձեռք են բերվել լուրջ պայմանավորվածություններ, այդ թվում` ներդրումային հիմնադրամ, Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության գծով ձեռնարկությունների կոոպերացիա ստեղծելու ուղղությամբ։ Ես ենթադրում եմ, որ մենք շեշտը դնելու ենք հենց դրա վրա։ Դա, իհարկե, ասպեկտներից մեկն է։ Մենք աշխատելու ենք և զարգանալու նաև մարդասիրական ու կրթական ոլորտներում, ամրապնդելու ենք ժողովրդական դիվանագիտությունը, քաղաքացիական հասարակությունների կապերը։ Այս հարցում մենք առանձնահատուկ դեր ենք հատկացնում շրջանների միջև կապերին։ Ես ակտիվ ճանապարհորդելու եմ Ռուսաստանով և կապեր եմ հաստատելու փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների հետ։

– Ձեր կարծիքով` Ռուս-հայկական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը ինչպե՞ս կազդի երկկողմ համագործակցության վրա։

— Ես ենթադրում եմ, որ դա ցուցադրում է մեր ռազմական գերատեսչությունների փոխհարաբերությունները, ռազմաքաղաքական համագործակցության բարձր մակարդակը։ Ռուսական ռազմակայանը գործում է Հայաստանում 1992թ-ից, մենք ունենք համատեղ ՀՕՊ համակարգ, սահմանների հսկողություն։ Ուստի դա Ռուսաստանի հետ մեր համագործակցության տեխնիկական շարունակությունն է։ Կարծում եմ, որ զորախումբը կնպաստի Հայաստանի անվտանգության, տարածաշրջանային անվտանգության ապահովմանը։

– 1990-ական թթ-ին Դուք զբաղեցրել եք ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան երկրորդ քարտուղարի, առաջին քարտուղարի, խորհրդականի պաշտոնները։ Կարելի՞ է ասել, որ Ձեր կյանքը սերտորեն կապված է Ռուսաստանի մայրաքաղաքի հետ։

— Կարելի է այդպես էլ ասել, որովհետև ես ոչ միայն աշխատել, այլ նաև սովորել եմ Մոսկվայում։ Այստեղ եմ պաշտպանել դոկտորական դիսերտացիան, ապրել եմ Ռուսաստանում և այստեղ զբաղվել բիզնեսով։ Պետական ծառայությունը թողնելուց հետո 17 տարի ապրել եմ Ռուսաստանում, բայց միաժամանակ երբեք չեմ կորցրել հայրենիքիս` Հայաստանի հետ կապը։ Հուսով եմ, որ իմ փորձը, կապերը կօգնեն խորացնել մեր երկրների համագործակցությունը տարբեր մակարդակներում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ