Օդային հոսքերի ավելացում 2017-ին
Օդային տրանսպորտի սակագները նվազեցնելու և ընկերությունների միջև մրցակցությունը ավելացնելու նպատակով պետությունը փնտրում է նոր գործընկերներ, ինչպես նաև փորձում բարելավել իր հարաբերությունները համագործակցող ավիաընկերությունների հետ:
Անդրադառնալով չվերթներին` պետք է նշենք, որ այս օրերին առկա է ևս մեկ դրական նորություն ավիաընկերությունների հետ համագործակցության հարցում:
«Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերությունը Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Մինչև հիմա ընկերությունը 2016 թվականից սկսած երկու շաբաթը մեկ անգամ էր իրականացնում նույն երթուղով ոչ կանոնավոր չվերթները։
Սպասվում է, որ այս տարվա ապրիլի 1-ից հունիսի 24-ը և սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 28-ը «Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքներ կիրականացնի շաբաթական մեկ անգամ: Դրանից հետո արդեն հուլիս 1-ից սեպտեմբերի 2-ը «Զվարթնոց» օդանավակայանից չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ:
Տնտեսական անկյունի ֆեյսբուքյան վերլուծությունը: