25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ստացվել է շուրջ 880 հեռախոսազանգ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2017թ. փետրվար ամսին ստացվել է 879 հեռախոսազանգ:

«Թեժ գծով» ստացված հեռախոսազանգերից 2-ը առնչվել են Ուժանիս – Կապան և Երևան – Ալավերդի երթուղիների աշխատանքին:

Ուժանիս – Կապան երթուղու անկանոն աշխատանքի վերաբերյալ հեռախոսազանգը փոխանցվել է Տրանսպորտային տեսչությանը: Պարզվել է, որ տվյալ ներմարզային երթուղու սպասարկման ժամկետի ավարտից հետո հայտարարված երթուղու սպասարկման մրցույթին որևէ կազմակերպություն հայտ չի ներկայացրել: Խնդիրը գտնվում է Սյունիքի մարզպետարանի համապատասխան ծառայությունների ուշադրության կենտրոնում: Տրանսպորտային տեսչության կողմից քաղաքացուն տրվել է հանգամանալից պատասխան:

Ինչ վերաբերում է Երևան – Ալավերդի – Երևան միկրոավտոբուսային երթուղուն, ապա այն 2016թ.-ից չի շահագործվում: 08.04.2016թ. երթուղու սպասարկման համար հայտարարված մրցույթին որևէ փոխադրող հայտ չի ներկայացրել: Քաղաքացին հայտնել է իր շնորհակալությունը «թեժ գծով» օպերատիվ արձագանքելու և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու համար:

Երկու հեռախոսազանգ առնչվել է Դաշտադեմ-Դդմասար և Երևան-Նոյեմբերյան ավտոմոբիլային ճանապարհների անցանելիության վիճակին:

Առաջին դեպքում քաղաքացուն պատասխանվել է, որ նշված ճանապարհահատվածը մարզային նշանակության է և սպասարկում է համապատասխան մարզպետարանը:

Երևան – Նոյեմբերյան ավտոճանապարհի առնչությամբ «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի մասնագետները պարզաբանել են, որ տեղումների և ցուրտ եղանակային պայմանների պատճառով 2017թ. փետրվարի 2-ին նշված ավտոճանապարհի որոշ հատվածներ կարճատև ժամանակ եղել են դժվարանցանելի: Սակայն ճանապարհաշինական ընկերության կատարած մաքրման և աղով ու ավազով մշակման ծավալուն աշխատանքներից հետո նշված հատվածները դարձել են անցանելի:

Թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտ տրամադրելու վերաբերյալ հեռախոսազանգին ի պատասխան՝ տրանսպորտի վարչության կողմից քաղաքացուն պարզաբանվել են քարտ ստանալու կարգն ու պայմանները:

Սպառիչ պարզաբանումներ են տրվել նաև «Կիլիկիա» ավտոկայանում քաղաքացիների սպասարկման և Ջրվեժ համայնքը սպասարկող երթուղու վերաբերյալ քաղաքացիների հեռախոսազանգերին:

Վերոնշյալից բացի, 2017թ. փետրվար ամսին «ՀՀՌՑ» ՓԲԸ տեղեկատու հեռախոսահամարներին ստացվել է հեռուստատեսային թվային ընդունիչ սարքերի համալրման և հեռուստաալիքների ընդունման որակի բարելավման վերաբերյալ 31 հեռախոսազանգ: Բոլոր հեռախոսազանգերի դեպքում պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ և խորհրդատվություն:

2017թ. փետրվարին «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել շուրջ 840 քաղաքացու:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ավտոճանապարհների անցանելիության մասին ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: Ավտոճանապարհների ձմեռային սպասարկման տարեշրջանում նշված հեռախոսահամարը գործում է շուրջօրյա:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բոլոր ստորաբաժանումները շարունակում են աշխատել հատուկ ռեժիմով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ