18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Այդ հրապարակումն ուղղված է նաեւ մեր դեմ»

Այն ցուցանիշները, որոնք ներկայացրել է Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչությունը, ըստ Արմեն Մարտիրոսյանի, իրականության հետ ոչ մի աղերս չունի:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի  նախընտրական շտաբի պետ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը շեշտեց՝ Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչությունը «կոոպերատիվ Gallup է», իսկական Gallup-ը գտնվում է ԱՄՆ-ում:

«Ոչ մի կենտրոն ընտրություններից առաջ նման վարկանիշային տվյալներ չի հրապարակում: 2013-ին այդ կազմակերպությունը Րաֆֆի Հովհաննիսյանին 5 տոկոս է տվել, իսկ նա հավաքել էր 70 տոկոսը (ԿԸՀ պաշտոնական տվյալներով՝ 37 տոկոս, որոնք Հովհաննիսյանը չի ընդունել-խմգ): Կյարծում եմ՝ այդ հրապարակումն ուղղված է նաեւ մեր դեմ: Բնականաբար, այն ինչ նրանք ներկայացրեցին, բացառապես չի համապատասխանում իրականությանը: Երբ մենք ընտրողների հետ հադիպման ենք գնում, ավելի ակնհայտ է դառնում, որ այդ թվերը չեն համապատասխանում իրականաությանը: Դա իշխանությունների՝ նրանց դուստր ձեռնարկության ձեռագիրն է»,-նշեց Մարտիրոսյանը:

Հիշեցնենք՝ ըստ  Gallup International Association-ի հարցումների՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի օգտին կքվեարկի ընտրողների  1,8 տոկոսը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ