19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Զինվորը, հայրենիքին երդվելով, երդվում է նաեւ մոր առաջ

Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առթիվ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:

Այն ջերմությունը, որ կնոջ շնորհիվ ստեղծվում է ընտանիքում, յուրահատուկ է:
Այն երջանկությունը, որ կնոջ շնորհիվ թեւածում է ընտանիքում, անչափելի է: Համերաշխության եւ հանդուրժողականության այն մթնոլորտը, որ կնոջ շնորհիվ ձեւավորվում է ընտանիքում, անգնահատելի է:

Պետությունը մի մեծ ընտանիք է, որտեղ երջանկությունը, համերաշխությունն ու հանդուրժողականությունը նույնչափ անհրաժեշտ ու կարեւոր են: Ամուր պահելով եւ զորացնելով ընտանիքը՝ դուք ամուր եք պահում նաեւ երկիրը, երկրի սահմանները, երաշխավորում երկրի վաղվա օրը, երկրի անվտանգությունն ու առաջընթացը:

Ձեր դաստիարակած զավակներն այսօր մեր հայրենիքի հույսն ու ապավենն են, խաղաղության եւ անվտանգության հուսալի երաշխավորը: Ձեր շնորհիվ խաղաղությունը, մեր անվտանգությունը միշտ ապահով ձեռքերում են, քանզի հայրենիքի զինվորը, հայրենիքին երդվելով, երդվում է նաեւ մոր առաջ:

Համոզված եմ, որ վաղվա օրը լինելու է ավելի լուսավոր եւ ավելի ապահով, եւ դրանում, վստահաբար, շարունակելու է նշանակալից մնալ ձեր դերը, սիրելի՛ կանայք:

Եւս մեկ անգամ շնորհավորելով այս ջերմ ու գեղեցիկ տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ, սիրելի՛ կանայք, առողջություն, բարեկեցություն, սեր ու լավատեսություն»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ