05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Թող ինձ փողը տան, ես ում ուզեմ, նրան էլ ընտրելու եմ. քաղաքացին՚ Փաշինյանին (տեսանյութ)

Երևանի թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Դավիթաշեն, Աջափնյակ և Արաբկիր վարչական համայնքները, «Ելք» դաշինքի անդամները քարոզարշավի ժամանակ քայլում էին, կանգնում, զրուցում քաղաքացիների հետ: Նման զրուցներից մեկի ժամանակ քաղաքացիներն ասացին, որ ցուցակագրումներ են անում, մարդկանց տեղից տեղ տեղափոխում, որպեսզի իրենց ընտրատարածքներում քվեարկեն, կաշառք են բաժանում: Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս դեպքում կարող են ահազանգել իրենց, ու շատ ահազանգերի դեպքում իրենք կարող են արդեն դիմել ոստիկանություն:

«Այս իրավիճակից ելք կա, ու կախված է նրանից, թե մենք ինչ քվեաթերթիկ ենք վերցնելու ապրիլի 2-ին»,-ասաց նա:

Քաղաքացիներից մեկը դժգոհեց՚ ազատամարտիկ է, սակայն տրվող թոշակը 18 հազար դրամ է: «Եթե քաղաքական փոփոխություն չանենք, այդ փոփոխությունը չի լինելու: Այսօր փողատեր քաղաքական ուժերը ընդհուպ 100 միլիոն դոլար գումար են ծախսում, պատգամավորի թեկնածուներ կան, որ 1 միլիոն, 2 միլիոն, 5 միլիոն գումար են ծախսում: Ես 5 տարվա պատգամավոր եմ, 5 տարվա իմ աշխատավարձը կազմում է 30 միլիոն: Հիմա հարց եմ տալու՚ ինչո՞ւ պիտի մարդն այդքան գումար ծախսի, 150 միլիոն դրամ, որ գնա 30 միլիոնանոց գործի: Պարզ չի՞, գնալու է հետ հավաքի: Այդ ժանգոտ միկրաֆոնով պատգամավորներն ի՞նչի համար են, որովհետև մանդատն օգնում է, որ ստվերում մնան»,-շեշտեց Ն. Փաշինյանը:

Քաղաքացիներից էլ ասացին, որ գումարները մարդիկ վերցնում են, բայց ում ուզում են, նրան էլ ընտրում են:  «Թող ինձ փողը տան, ես ում ուզեմ, նրան էլ ընտրելու եմ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ