20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Հենց քաղաքականությունից դուրս գա, հացին կակա կասի»

Ինչպես  հայտնել ենք, «Ծառուկյան Դաշինքը»՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այսօր հանդիպեց Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչների հետ:

Գագիկ Ծառուկյանին և նրա թիմակիցներին դիմավորեցին աղ ու հացով:

Ծառուկյանը  Բերդի բնակիչներին հիշեցրեց՝ իրենց քաղաքական թիմի նախընտրական ծրագրում 15 առաջնահերթ կետ է առաջարկել, որոնք վերաբերվում են բոլոր ոլորտներում բարեփոխումներին` սկսած բանկային համակարգից, աշխատավարձերից, հարկային ոլորտից:

Գագիկ Ծառուկյանը հավելեց, որ ինքը պաշտոնի կարիք չունի և դրա համար չէ, որ ընտրապայքարի մեջ է մտել:

«Էսօր քաղաքական գործիչների, կարող եմ ասել, 95%-ը քաղաքականությունից դուրս գա, ոչ մեկը չի բարևի, հացին էլ կակա կասի։ Այսօր քաղաքական գործիչները խաբելով իրենց գործն առաջ են տանում»,- նշեց Ծառուկյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ