«Ազատություն «Հաց բերողին»». աշխարհի հայերի պահանջը
Դատապարտում ենք հաց բերող Արթուր Սարգսյանի նկատմամբ կիռարվող պետական մակարդակի բռնությունները և պահանջում նրա անհապաղ ազատությունը
Հարգելի´ սփյուռքահայեր,
«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը` «Հաց բերողը», կարճ ժամանակում նվաճեց ազնիվ մարդկանց սրտերը և արագ դարձավ հայ մարդու արժանապատիվ կեցվածքի խորհրդանիշ:
Բայց նա իր ազգասիրության և մարդասիրական խառնվածքի համար չէր կարող հանդուրժվել Հայաստանի Հանրապետության ներկա քրեաօլիգարխիկ իշխանությունների կողմից, որն էլ հանգեցրեց ս.թ. փետրվարի 9-ին նրա երկրորդ կալանավորմանը:
Ավելի քան երկու տասնյակ օրեր Արթուր Սարգսյանը կալանավայրում հացադուլի մեջ է: Նրա առողջական վիճակը հասել է կրիտիկական վտանգավոր աստիճանին և սպառնում է նրա կյանքին:
Մենք կոչ ենք անում գիտակից և հայրենասեր սփյուռքահայերին չլռել այս աննախադեպ չարագործության հարցում և հորդորում ենք բոլոր համայնքներում անհապաղ բողոքի ձայն բարձրացնել և դատապարտել ՀՀ ռեժիմի անմարդկային վերաբերմունքը մարդկայինի խորհրդանիշի նկատմամբ:
Պահանջում ենք անհապաղ ազատել հաց բերող Արթուր Սարգսյանին:
Ազատություն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղբանտարկյալներին:
Հարգանքներով`
Եվրոպայի Հայերի Համագումար, Գերմանիայի մասնաճյուղ
Հայ Ակադեմիականների Միություն – 1860
Հայկական վերածնունդ սփյուռքյան շարժում, Գերմանիայի մասնաճյուղ
Գերմանիա, 4 մարտի 2017թ.