«Մամուլում գրվածը իրկանությանը չի համապատասխանում»
Փետրվարի 25-ին «ժամանակ» oրաթերթը գրել էր, որ Կոտայքի մարզպետ Կարպետ Գուլոյանը մարզի գյուղապետերին, քաղաքապետերին հանձնարարել է ապահովել 70 տոկոս ձայն ՀՀԿ-ի համար և 30 տոկոս ձայն՝ «Ծառուկյան դաշինքի» համար։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատգամավոր Վրադան Այվազյանը, անդրդառանալով վերոնշյալ տեղեկությանը, նշեց. «Մարզեպին երկու անգամ հանդիպել եմ, խնդիր է դրել նորմալ, օրենքի շրջանակում աշխատենք. մամուլում գրվածը իրկանությանը չի համապատասխանում»:
Վարդան Այվազյանը շեշտեց՝ Չարենցավանում հարցումներ են իրականցվել. «Մեր հարցումներով՝ առաջատարները հանդիասանում են ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն: ՀՅԴ-ն, ՕԵԿ–ը (նկատի ունի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը-հեղ.), ՀԱԿ-ը և «Ազատ դեմոկրատները» ևս ունեն իրենց տոկոսները», – նշեց Վարդան Այվազյանը: